Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին Zarkerak - Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին
Zarkerak Zarkerak - Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին
Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին

Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զրուցել են Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները, անդրադարձել Հարավային Կովկասին:

«Մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այս համատեքստում վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը կբացի նոր դարաշրջան՝ հիմնված բաց սահմանների և Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության ամրապնդման վրա»,- գրել է Էմանուել Մակրոնը X-ի էջում։

Նախագահները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Էրդողանն ընդգծել են Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու, Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու և դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը:

Մակրոնը նաև շեշտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնել են խորացնելու երկրների միջև գործակցությունը: Մակրոնը զրուցել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, օրակարգում է եղել Մերձավոր Արևելքը:

11 Ապրիլ, 2026 20:12
Վեր