Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի գերագույն առաջնորդը թույլատրել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի շուրջ, և ԱՄՆ փոխնախագահ Վենսը շուտով կմեկնի Իսլամաբադ. հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականը նշում է, որ Իրանը բանակցություններ վարելու որոշումը հետաձգել է մինչև վերջին րոպեն՝ ԻՀՊԿ-ի ճնշման տակ, որն ունի ավելի կոշտ դիրքորոշում:
Axios-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հաղորդում է, որ Իրանը համաձայնել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
Ապրիլի 20-ին Սպիտակ տունը սպասել է Թեհրանից ազդանշանի այն մասին, որ նա պատրաստ է իր բանակցային թիմն ուղարկել Իսլամաբադ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը, իր հերթին, սպասում էր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի թույլտվությանը, որը, ի վերջո, ստացվել է:

