Ինտրիգ, վախ, շրջադարձային զարգացումներ. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը՝ մեծ էկրանին (լուսանկարներ) Zarkerak - Ինտրիգ, վախ, շրջադարձային զարգացումներ. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը՝ մեծ էկրանին (լուսանկարներ)
Zarkerak Zarkerak - Ինտրիգ, վախ, շրջադարձային զարգացումներ. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը՝ մեծ էկրանին (լուսանկարներ)
Ինտրիգ, վախ, շրջադարձային զարգացումներ. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը՝ մեծ էկրանին (լուսանկարներ)

Ինտրիգ, վախ, շրջադարձային զարգացումներ. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը՝ մեծ էկրանին (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինտրիգ, լարված սյուժե, անսպասելի զարգացումներ. Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Ռուբեն Եսայանի համանուն բեսթսելլեր վեպի հիման վրա, ռեժիսորն է Գևորգ Շարամբեյանը:

Երևանից 14 ուսանող մեկնում է Լոռի և հանգամանքների բերումով հայտնվում է Լուռագարակ գյուղում, որտեղից էլ սկսվում են նրանց փորձությունները և գյուղում անցկացրած օրերը վերածվում են մղձավանջի: 2 ժամ 25 րոպե տևողությամբ ֆիլմն իր հետաքրքիր զարգացումներով ու դերասանական փայլուն խաղով ոչ միայն չի ձանձրացնում հանդիսատեսին, այլև ստիպում է լարված սպասել հետագա զարգացումներին: Դերասանական կազմում են ինչպես արդեն իսկ հայտնի դերասաններ՝ Սոս Ջանիբեկյանը, Արթուր Դարբինյանը, Դալիթա Ավանեսյանը, այնպես էլ նոր դեմքեր՝ Ավետիկ Զոհրաբյանը, Սերժ Գևորգյանը և այլոք:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին դերասաններ, բլոգերներ և այլ հյուրեր: Ավարտին Ռուբեն Եսայանը պատմեց ֆիլմի ստեղծման դժվար ճանապարհի մասին, շնորհակալություն հայտնեց ներկաներին պրեմիերային մասնակցելու համար ու խնդրեց բոլորին անկեղծ կարծիք հայտնել:

08 Մայիս, 2026 11:11
Վեր