Նախկին նախագահ ու օլիգարխ կոչվածները պետք է դուրս փսխվեն Հայաստանի քաղաքական կյանքից. Փաշինյան Zarkerak - Նախկին նախագահ ու օլիգարխ կոչվածները պետք է դուրս փսխվեն Հայաստանի քաղաքական կյանքից. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Նախկին նախագահ ու օլիգարխ կոչվածները պետք է դուրս փսխվեն Հայաստանի քաղաքական կյանքից. Փաշինյան
Նախկին նախագահ ու օլիգարխ կոչվածները պետք է դուրս փսխվեն Հայաստանի քաղաքական կյանքից. Փաշինյան

Նախկին նախագահ ու օլիգարխ կոչվածները պետք է դուրս փսխվեն Հայաստանի քաղաքական կյանքից. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պատերազմի եռագլուխ կուսակցություն» կոչվածները մանյակներ են։ Այս մասին այսօր Շենգավիթում քարոզարշվի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ հասկանում՝ ինչ հաճույք է պատերազմի զոհերի թվը մեծացնել, կլորացնել ու դարձնել 5000, 6000, 7000։ Ըստ իրենց պլանավորածի՝ պատերազմի զոհերը պետք է շատ ավելին լինեին»,- հայտարարեց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե պատերազմի օրերին իր ընտանիքը, իր տղան եղել են առաջնագծում։

«Ով ինձ ասում է, որ ես բան եմ խնայել՝ սուտ է ասում»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե մաֆիան պետք է ոչնչանա, նրանք արդեն ծնկի եկած են։

«Որ ասում եմ՝ բոմժ են դառնալու, ասում են՝ «գիտեք ինչ, ինձ մինչև վերջ հնարավոր չէ ունեզրկել», նկատի ունի, որ կոշիկներն ու պիժաման լինելու են իր տիրապետության ներքո»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, թե նախկին նախագահ ու օլիգարխ կոչվածները պետք է դուրս փսխվեն Հայաստանի քաղաքական կյանքից։

«Դրանք Ազգային ժողով անցնելու շեմը պետք է չհաղթահարեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

12 Մայիս, 2026 15:43
Վեր