Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 10-ին MV Hondius զբոսանավը ժամանել է Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգիստ, որից հետո իրականացվել է ուղևորների իջեցում և հայրենադարձության չվերթներ դեպի նրանց բնակության երկրներ։ Այս մասին հայտնում է Հիվանություների վերահսկման և կանխարգելման Ազգային Կնրտրոնից:
Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից՝
9-ը հաստատված
2-ը հավանական
Հայտնաբերված հիվանդները զբոսանավի ուղևորներ են կամ ունեցել են սերտ շփում նրանց հետ։
Հայրենադարձված ուղևորներն անցել են բժշկական զննում, նրանցից վերցվել են լաբորատոր նմուշներ, իսկ հետո հատուկ պայմաններով տեղափոխվել են մեկուսացման վայրեր, որտեղ բժշկական հսկողության ներքո կանցկացնեն կարանտինային շրջան։
Շարունակվում են նաև կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և բժշկական հսկողության աշխատանքները։
Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը նույնպես ներկայումս գնահատվում է ցածր։ Առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին։
Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ:
Հիշեցնենք, որ հանտավիրուսը սովորաբար հարուցում են կրծողների մոտ, սակայն նրանց մոտ հիվանդություն չի զարգանում։ Մարդիկ հանտավիրուսներով կարող են վարակվել գտնվելով կոնտակտի մեջ կրծողի մեզի, թքի կամ կղանքի հետ։ Որոշ շտամներ հարուցում են պոտենցիալ մահացու հիվանդություններ, ինչպիսիք են հանտավիրուսային հեմոռեգւգ տենդը երիկամային համախտանիշով: Ըստ միջազգային լրահոսի արդեն գրանցվել ՝ մահվան երեք դեպք, տարածվել տասը երկրներում։


