Կիևի վրա ռուսական ուժերի ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 21 մարդ Zarkerak - Կիևի վրա ռուսական ուժերի ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 21 մարդ
Zarkerak Zarkerak - Կիևի վրա ռուսական ուժերի ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 21 մարդ
Կիևի վրա ռուսական ուժերի ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 21 մարդ

Կիևի վրա ռուսական ուժերի ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 21 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 14-ին՝ հինգշաբթի, Կիևի վրա ռուսական ուժերի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, կան տասնյակ վիրավորվեր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ​​արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Կիևի Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայիսի 15-ը քաղաքում սգո օր է հայտարարել: Այդ օրը Կիևում կիջեցվեն պետական ​​դրոշները, քաղաքում կարգելվեն ժամանցային բոլոր միջոցառումները:

Ուկրաինական զինված ուժերը հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում ռուսական բանակն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 892 անօդաչու թռչող սարք, որոնցից 710-ը կասեցվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակման է ենթարկվել նաև Ուժգորոդը՝ Անդրկարպատյան մարզի մայրաքաղաքը:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտնել է, որ Կիևի վրա զանգվածային օդային հարձակման կապակցությամբ իր գերատեսչությունը նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: «Ես հանձնարարել եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ և օգտագործել միջազգային մյուս հարթակները՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի քաղաքացիական անձանց սպանություններին և հումանիտար աշխատողների վրա հարձակումներին արձագանքելու համար»,- գրել է Սիբիհան սոցիալական ցանցերում:

15 Մայիս, 2026 11:34
Վեր