Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կիրականացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը:
Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի պրեմիերան:
Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան: Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին:
Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի: Մուտքն ազատ է։


