Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դեպի Եվրամիություն Հայաստանի շարժման հարցում որևէ երկիմաստություն չկա, ամեն ինչ պարզ է և թափանցիկ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվրամիություն շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա չի կարող և չպետք է արվի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին, Հայաստանը պետք է դա անի իր հաշվին։ Ամեն ինչ թափանցիկ և պարզ է, երկիմաստություն չկա», - ասել է Պեսկովը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ավարտին ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել համայնքում Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ, այն փոխանցվել է Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ընդունվել է չորս առաջնորդի հայտարարություն, որը կհրապարակվի Կրեմլի կայքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի «հանգիստ և քաղաքակիրթ ամուսնալուծություն»։
Ի պատասխան, ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մնում են գործընկերներ, որոնք «կապված են բազմաթիվ կապերով», և երկիրը հանձնառու է փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը։

