IMEI վերահսկողության համակարգը որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ. Գալյան Zarkerak - IMEI վերահսկողության համակարգը որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ. Գալյան
Zarkerak Zarkerak - IMEI վերահսկողության համակարգը որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ. Գալյան
IMEI վերահսկողության համակարգը որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ. Գալյան

IMEI վերահսկողության համակարգը որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգը ներդր բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ Աարդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հունիսի 25-ի նիստում Կառավարության կողմից հավանություն ստացած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է IMEI կոդերի միասնական գրանցման և հսկողության համակարգ ներդնել, ինչի արդյունքում բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված հեռախոսները։

«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար, և մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ։ Կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է փարատվեն։ Եվ պետք է վերադառնանք նախագծի նպատակին. դրա նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելն է», - ասել է Գալյանը։

30 Հունիս, 2026 15:59
Վեր