Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով Zarkerak - Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Zarkerak Zarkerak - Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

ԿԸՀ-ից համաձայնություն ստանալուց հետո դատախազը Թևանյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:

Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել էր քրեական վարույթ:

Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել էր լրտեսություն:

Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան էր փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

22 Հուլիս, 2026 15:41
Վեր