Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը Zarkerak - Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը
Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը

Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը, երեքշաբթի օրը հաղորդել է Figaro թերթը։

«Բուրբոնների պալատը գրեթե միաձայն աջակցություն հայտնեց այս հարցի վերաբերյալ։ Պատգամավորները առաջին ընթերցմամբ հաստատեցին օրինագիծը, որի նպատակն է արգելել սոցիալական ցանցերից օգտվելը 15 տարեկանից փոքր դեռահասների համար», – նշվում է հրապարակման մեջ։

Օրինագծի հեղինակը նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր և Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Մարն դեպարտամենտի ներկայացուցիչ Լորա Միլլերն է։ Նա նշել է, որ օրինագիծը նպատակ ունի «պաշտպանել ֆրանսիացի երիտասարդների հոգեկան առողջությունը» սոցիալական ցանցերի աճող ազդեցության ֆոնին, հիշեցնում է պարբերականը։

27 Հունվար, 2026 15:55
Վեր