Կանգնած եմ խաղաղության կողքին, մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինյանին. Մհեր Արմենիան՝ ՔՊ-ին աջակցելու, քննադատությունների և գործընկերների մասին Zarkerak - Կանգնած եմ խաղաղության կողքին, մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինյանին. Մհեր Արմենիան՝ ՔՊ-ին աջակցելու, քննադատությունների և գործընկերների մասին
Zarkerak Zarkerak - Կանգնած եմ խաղաղության կողքին, մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինյանին. Մհեր Արմենիան՝ ՔՊ-ին աջակցելու, քննադատությունների և գործընկերների մասին
Կանգնած եմ խաղաղության կողքին, մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինյանին. Մհեր Արմենիան՝ ՔՊ-ին աջակցելու, քննադատությունների և գործընկերների մասին

Կանգնած եմ խաղաղության կողքին, մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինյանին. Մհեր Արմենիան՝ ՔՊ-ին աջակցելու, քննադատությունների և գործընկերների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քննադատությունները միշտ էլ եղել են, այն ժամանակ, երբ ես ծավալում էի ավելի շատ ընդդիմադիր  գործունեություն և դեմ էի ՔՊ-ին, հիմա, որ կողմ եմ՝ նույնպես քննադատություններ հնչում են»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Մհեր Արմենիան:

Նա նշեց, որ նորմալ է վերաբերվում քննադատություններին, եթե դրանք առողջ են և բովանդակալից. «Մարդն իրավունք ունի իր կարծիքը փոխել, իր քաղաքական հայացքները փոխել, դա շատ նորմալ երևույթ է, կան մարդիկ, որ դա շատ ծանր են տանում: Երբ մեկնաբանություններում վիրավորանքներ, անեծքներ են հնչում, այդտեղ Մհեր Արմենիան ոչ մի բան չի կարող անել, պետք է օրենքի դաշտում փոփոխություն լինի և պատիժ կրեն այն մարդիկ, ովքեր նման գործունեություն են ծավալում: Շատերը ֆեյք էջերից են վիրավորանքներ գրում:  Դա ոչ միայն իմ հանդեպ է, այլև ընդհանրապես քաղաքական հայացքներ հայտնող մարդկանց հանդեպ»:

Հարցին, թե ինչպես իր քաղաքական հայացքներում փոփոխություն եղավ՝ երգիչը նշեց. «Մեծ փոփոխություններ նկատեցի, առաջինը՝ խաղաղության օրակարգն է, որը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամրապնդում է, ես կանգնած եմ խաղաղության կողքին: Բացի դրանից՝ տեսնում եմ շատ մեծ առաջընթաց սոցիալական հարցերում, ճանապարհների բացում, տնտեսական զարգացումներ և այլ շատ լավ բաներ, որոնք անհնար է չնկատել»:

Ըստ Մհեր Արմենիայի՝ ՔՊ-ի առաջիկա ընտրություններին հաղթելու շանսերը մեծ են. «Ժողովրդի սերն ու աջակցությունը մեծ է, դա ակնհայտ է: Նախկին իշխանությունների ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ էր, հիմա՝ ուրիշ: Հիմա ժողովուրդն իրոք ուրախ է, որովհետև արդեն 2 տարուց ավել է սահմանին զոհեր չունենք, գիտակցում ենք, որ գնում ենք խաղաղության ճանապարհով: Այնքան, ինչքան ես եմ վարչապետի հետ շրջել, տեսել եմ իրական սեր ու հարգանք ժողովրդի հանդեպ: Մարդկանց մեծամասնությունը սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իմ լսարանին ուղղորդում չկա, կա կարծիքի բարձրաձայնում, մնացածն արդեն մարդիկ ընտրատեղամասերում կորոշեն, նրանք իրականությունը տեսնում են»:

Անդրադառնալով մշակութային գործընկերների կողմից հնարավոր քննադատություններին՝ երգիչը նշեց, որ նմանատիպ խոսակցություններ չկան. «Նորմալ է, որ կան կոլեգաներ, որոնք սատարում են ընդդիմադիր ուժերին, դա կոչվում է ժողովրդավարություն, այսինքն՝ հիմա մարդիկ իրավունք ունեն սատարել ում ուզում են և որևէ մեկն իրավունք չունի նրանց դրա համար քննադատել: Աբսուրդն այն է, որ ասում են՝ ինչու ես դու արտահայտում քո քաղաքական հայացքները: Կան մշակութային գործիչներ, ովքեր կիսում են իմ տեսակետը, պարզապես չեն ուզում հանրայանացվի իրենց կարծիքը: Ես տեսա, որ էլի մարդիկ են միացել, դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը սատարում են ՔՊ-ի ծրագրերին, դա նորմալ է, տղաները համարձակ են, ապրեն իրենք»:

 

Աննա Բզնունի

15 Մայիս, 2026 10:53
Վեր