Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը և անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքին։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորելու և համաձայնության հասնելու նպատակով։
Նախարարն ընդգծել է, որ այս փուլում կողմերի կառուցողական ներգրավվածությունն ու փոխզիջման պատրաստակամությունն առանցքային նշանակություն ունեն համաժողովի հաջող ավարտի համար։

