Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը։
Քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։
«Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, ինչից անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։
Վեոլիայի թիմը կշարունակի աշխատել նաև գիշերը և կանի առավելագույնը, որ առավոտյան՝ հայտարարված ժամին, սպառողների ջրամատակարարումը լիովին վերականգնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


