Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
TRIPP նախագիծը Հայաստանում խաղաղության, կայունության, անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է և նախաստորագրման և առաջիկա ստորագրման հետ կապված շնորհավորում եմ բոլորիդ։ Սա մեծ, պատմական իրադարձություն է։
Այս մասին Կոտայքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցին և TRIPP նախագծի իրականացման շրջանակային համաձայնագրի նախաստորագրմանը։
«Ընդդիմությունը 2024-ին ասում էր պատերազմ է լինելու, ես ասում էի՝ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Պատերազմ չեղավ, եղավ և է խաղաղություն, ինչի առիթով ևս շնորհավորում եմ։ Ավելին, ընդդիմությունը Սյունիքի և Մեղրիի ողբ էր դրել տարիներով, ես ձեզ էսօր ասում եմ՝ Սյունիքն անվտանգ է ավելի քան երբևէ, էսօր Սյունիքին որևէ բան չի սպառնում և համոզվելու համար պետք է նայել անշարժ գույքի շուկայի գներին»,- ասել է վարչապետը։
Սյունիքի հետ կապված մտավախություններ, ըստ վարչապետի, 90-ականներից են հնչում, բայց այդ ծրագիրն այլևս չկա, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը։


