Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում՝ Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։

