Վարչապետ Փաշինյանը ներկա է եղել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը Zarkerak - Վարչապետ Փաշինյանը ներկա է եղել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը
Zarkerak Zarkerak - Վարչապետ Փաշինյանը ներկա է եղել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը
Վարչապետ Փաշինյանը ներկա է եղել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը

Վարչապետ Փաշինյանը ներկա է եղել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։

Այնուհետև վարչապետը, ՆԳ նախարարն ու ներկաները շրջել են գրասենյակում։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։

Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։ Վարչապետի անմիջական մասնակցությունը հնարավորություն է տվել քաղաքացու տեսանկյունից ծանոթանալ սպասարկման փուլերին և գնահատել ընթացակարգերի հստակությունն ու հարմարավետությունը։

Նոր համակարգի արդյունավետությունը քաղաքացին կգնահատի սեփական փորձով՝ հաշվի առնելով դիմելու ընթացակարգերի պարզությունը, սպասարկման հարմարավետությունը և ստացած ծառայության որակը։

31 Հոկտեմբեր, 2026 11:11
Վեր