Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ Zarkerak - Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ
Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ

Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում գնողունակության անկման դեմ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 296 մարդու։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։

Գերատեսչության հաղորդմամբ՝ համաձայնեցված երթերն անցել են առանց միջադեպերի։ Սակայն մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում, Թուլուզում, Ռենում, Լիլում, Նանտում, Մարսելում և Լիոնում, արմատական տրամադրված անձինք երթերի ավարտից հետո փորձել են ներթափանցել կենտրոնական թաղամասեր՝ վանդալիզմի և թալանի գործողություններ իրականացնելու նպատակով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել ագրեսիվ ցուցարարներին ցրելու համար։ Նրանք քարեր և շշեր են նետել իրավապահների ուղղությամբ։

Հոկտեմբերի 31-ի ցույցերը հոկտեմբերի 17-ին և 24-ին անցկացված զանգվածային բողոքի ակցիաների շարունակությունն էին։ Նախորդ ցույցերն էլ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ուղեկցվել էին ոստիկանության հետ բախումներով, ջարդերով և խանութների թալանով։

31 Հոկտեմբեր, 2026 23:36
Վեր