Վարորդական վկայականի գործնական քննության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա  չկորցնել տեսական քննության արդյունքները. Արտակ Խաչատուրով Zarkerak - Վարորդական վկայականի գործնական քննության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա չկորցնել տեսական քննության արդյունքները. Արտակ Խաչատուրով
Zarkerak Zarkerak - Վարորդական վկայականի գործնական քննության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա չկորցնել տեսական քննության արդյունքները. Արտակ Խաչատուրով
Վարորդական վկայականի գործնական քննության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա  չկորցնել տեսական քննության արդյունքները. Արտակ Խաչատուրով

Վարորդական վկայականի գործնական քննության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա չկորցնել տեսական քննության արդյունքները. Արտակ Խաչատուրով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե մի բան արվում է լավ նպատակով, բնականաբար, կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը՝ անդրադառնալով Վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետի երկարաձգման նախագծին, որով նախատեսվում է, որ  տեսական քննությունից հետո քաղաքացիները կարող են գործնական քննությունը հանձնել`  ոչ թե մեկ, այլ երկու տարում։ 

Ըստ փորձագետի՝  դրական է, որ գործընթացը թեթևանում է, թեև որոշակի ազդեցություն կարող է ունենալ որակի վրա։ «Օրենքով հնարավոր է մեկ տարվա ընթացքում մինչև 11 անգամ վերահանձնել քննությունը, բայց իրականում հերթերի պատճառով մարդիկ լավագույն դեպքում հասցնում են 3 անգամ փորձել, որովհետև հերթերի խնդիրը իրականում լուրջ է․ կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են լինում սպասել 3-4 ամիս, ինչը արդեն խնդրահարույց է»,- ասել է նա:

Նրա խոսքով այս  նախագիծը ավելի շատ տեխնիկական մեղմացում է, քանի որ  պետությունը մեծապես չի տուժում, իսկ քաղաքացիներն էլ առանձնապես չեն շահում, բայց գործընթացը դառնում է ավելի հասանելի:

 «Այս փոփոխություններից մեծ արդյունք սպասել պետք չէ․ սա պարզապես հնարավորություն կտա քաղաքացիներին չկորցնել արդեն հանձնած տեսական քննության արդյունքները»,- եզրափակեց Արտակ Խաչատուրովը:

27 Ապրիլ, 2026 16:25
Վեր