Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում: Դոնալլդ Թրամփին մաղթում եմ բարեկեցություն այսօրվա մարհահրավերերի պայմաններում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը Վաշինգտոնում, որտեղ պետք է ելույթ ունենար ԱՄՆ նախագահը, վերածվել է քաոսի հնչած կրակոցների մասին հաղորդումների ֆոնին:

