Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջախոնգիր Զակիրովի նկատմամբ։
Ուզբեկ մարզիկի դեմ մենամարտում Չալոյանը գործել է գրագետ մարտավարությամբ։ Մրցակցին պահելով անհրաժեշտ հեռավորության վրա՝ հայ բռնցքամարտիկը ժամանակին ու դիպուկ հարվածներ է հասցրել և ունեցել է բացահայտ առավելություն։ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է լինելու։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Չալոյանը պայքարից դուրս էր թողել Թուրքիայի ներկայացուցչին. երկրորդ ռաունդում հայ մարզիկի հարվածաշարից հետո մրցակիցը վնասվածք էր ստացել, և մրցավարներն արձանագրել էին Չալոյանի հաղթանակը։ Հավելենք, որ նմանատիպ սցենարով ընթացած մենամարտում պարտություն էր կրել և քառորդ եզրափակիչում պայքարն ավարտել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը։


