Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Zarkerak - Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Zarkerak Zarkerak - Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան կանանց գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ ու 106 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:

Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները` թողնելով այն մրցահարթակին` այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:

26 Ապրիլ, 2026 15:49
Վեր