Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ամփոփե է Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալին արժանացել է Մարտին Պողոսյանը։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:
Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է:


