Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայում ֆուտբոլի երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 219 մարդ։ BBC-ի փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Պարի Սեն-Ժերմենը» չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել է «Արսենալին»։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ ութ մարդ ծանր վիճակում է։ Հազարավոր ոստիկաններ են տեղակայվել մայրաքաղաք Փարիզում՝ ավտոբուսային, երկաթուղային և մետրոյի երթևեկությունը խաթարող անկարգությունները զսպելու համար։ Նրանցից 57-ը վիրավորվել են։

