Հրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին Zarkerak - Հրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին
Zarkerak Zarkerak - Հրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին
Հրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին

Հրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 31-ին, հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արթիկ խոշորացված համայնքի Մեծ Մանթաշ վարչական բնակավայրի տներից մեկում հրդեհի հետևանքով մահացած քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մեծ Մանթաշի մի բնակչից, ով հայտնում է, որ հրդեհ է բռնկվել 2-րդ փողոցի 61 տանը։

Մինչ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները։ Հրդեհը մարելուց հետո փրկարարները ներսում հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Հովհաննես Հ.-ն է։

31 Մայիս, 2026 21:21
Վեր