Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր բաժանորդներին հայտնում է, որ երեկ՝ ժամը 18:16-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։
Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:
ՀԷՑ ՓԲԸ-ն հայցում է մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։


