Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր Zarkerak - Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
Zarkerak Zarkerak - Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

«Հ.Ա.Տ ԳՈԼԴ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։

Ընկերության ղեկավարը ներկայացրել է կառուցման ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել, որ միջին հզորության այս խեցգետնաբուծարանի տարեկան արտադրությունը կազմելու է 12 տոննա, ներդրվող գումարը կազմում է 129 900 000 ՀՀ դրամ, իսկ փոխհատուցման գումարը՝ 64 950 000 ՀՀ դրամ։

Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետություն-մասնավոր նմանօրինակ համագործակցությունը, որն ուղղված է ոլորտի զարգացմանը։

13 Հունիս, 2026 13:55
Վեր