Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Zarkerak - Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր
Zarkerak Zarkerak - Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր
Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Թեև մինչև հիմա էլ շատ սերտ համագործակցություն ենք ունեցել «Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» հետ, բովանդակային փոփոխություններից առաջ պարտադիր լսել ու հաշվի առել ձեր կարծիքն ու դիտարկումները, բայց կարևոր է նաև այս ամենը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- «Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» հետ համաձայնագրի ստորագրումից առաջ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հատկապես մասնագետների հավաստագրման, բժշկական կենտրոնների լիցենզավորման, ուղեցույցների ու չափորոշիչների մշակման գործում նախարարն անհրաժեշտ է համարել մասնագիտական համայնքի` ասոցիացիաների ներգրավվածությունը:

Նախարարի խոսքով` «Հայաստանի սրտաբանների ասոցիացիան» միշտ աչքի է ընկել միասնական ակտիվությամբ, ինչն էլ ապահովել է նրանց ձայնը լսելի դարձնելն ու գերատեսչության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

«Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» նախագահ Համլետ Հայրապետյանը, ոլորտի զարգացման գործում կարևորելով փորձառու մասնագետների դիտարկումները մշտապես հաշվի առնելու գերատեսչության պատրաստակամությունը, նշել է, որ իրենք էլ իրենց հերթին պատրաստ են ջանքերը մեկտեղելու` ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:

Համաձայնագրի ստորագրումից հետո նախարարն առաջարկել է մշակել համագործակցության հնգամյա ռազմավարությունը, մեկնարկի համար ներկայացնել երեք առաջնահերթ ուղղություններ:

Ասոցիացիայի անդամները տեղում ներկայացրել են այն երեք կարևոր առաջնահերթությունները, որով և մեկնարկել է Առողջապահության նախարարություն- «Հայաստանի սրտաբանների ասոցիացիա» պաշտոնական համագործակցությունը: 

15 Հունիս, 2026 22:23
Վեր