Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ Zarkerak - Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ
Zarkerak Zarkerak - Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ
Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ

Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են․

 

«Վարակներից պաշտպանվելու համար՝

 

-Հաճախ և ճիշտ լվացեք ձեռքերը օճառով՝ ուտելուց առաջ, սնունդ պատրաստելու ընթացքում, դրսից տուն վերադառնալուց և զուգարանից օգտվելուց հետո

 

-Օգտագործեք անվտանգ խմելու ջուր։ Եթե ջրի որակի վերաբերյալ կասկածներ ունեք, այն նախապես եռացրեք

 

-Մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվացեք անվտանգ խմելու հոսող ջրի տակ

 

-Սննդամթերքը պահեք համապատասխան պայմաններում

 

-Լիարժեք եփեք կամ տապակեք սննդամթերքը

 

-Խուսափեք երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահված սննդից

 

-Հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործեք առանձին տախտակներ, դանակներ և այլ պարագաներ խաչաձև աղտոտումը կանխելու համար

 

-Սնունդ գնեք միայն վստահելի առևտրի կետերից և ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին

 

-Ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժումից։

 

Հիշե՛ք՝ սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմքում անձնական հիգիենան, անվտանգ սնունդը և մաքուր ջրի օգտագործումն են»,-նշվում է հայտարարության մեջ։

15 Հունիս, 2026 22:44
Վեր