Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Միքայել Նալբանդյանն «Իտալացի աղջկա երգը» փոխադրել է, սա Նալբանդյանի հեղինակային ստեղծագործությունը չէ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:
«Մենք արդեն իսկ գործ ունենք մի տեքստի հետ, որը Նալբանդյանը 19-րդ դարում իր ըմբռնումների և մեր խնդիրների շրջանակում փոխադրել է իտալական բանաստեղծությունից, այսինքն արդեն ունենք Նալբանդյանի բավականին ազատ մեկնաբանություն: Այն փոփոխությունները, որոնք հետագայում արվել են այս նույն տրամաբանության մեջ են»,- ասաց նա:
Դվոյանը նշեց, որ համաձայն է առաջարկվող վերջին փոփոխություններիին, քանի որ երկրի օրհներգը պիտի ավելի դրական ուղերձով լինի.«Ես այն սերնդից են, որ լսել եմ «մեր հայրենիք թշվառ, անտեր» տարբերակով»։


