Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու Zarkerak - Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Zarkerak Zarkerak - Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրի սահմաններում Արմավիրի մարզում կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվող «Հյունդայի» մակնիշի ավտոբուս, որի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաեւ բացակայել է ավտոբուսի տեխզննման կտրոնը։

Մեր տեղեկություններով՝ նշված ավտոբուսը Միասնիկյան գյուղի բնակիչներին պետք է բերեր Սամվել Կարապետյանի համակիրների կողմից անցկացվող հանրահավաքին։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ Հացիկ գյուղի ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են մի ավտոբուս, որի վարորդը չի ունեցել վարորդական վկայականի համապատասխան կարգ, տրանսպորտային միջոցը եղել է հետախուզման մեջ և չի ունեցել տեխզննություն։

11 Ապրիլ, 2026 19:10
Վեր