Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ․ Փաշինյան Zarkerak - Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ․ Փաշինյան
Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ․ Փաշինյան

Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ ՀՀ ժողովուրդը կորոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ։ Ես հեղափոխությամբ եմ դարձել վարչապետ և միշտ ճանաչել և ճանաչում եմ ՀՀ ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ եթե ժողովուրդը որոշի, որ ինքը պետք է կանգնի գնդակահարության պատի տակ, ինքը հլու կկանգնի․ «ՀՀ կա իշխանություն, որը պատկանում է ժողովրդին և կամարտահայտման միջոցներ։ Ժողովրդի մեծամասնությունը, եթե չուզենար, որ ես վարչապետ լինեի, չէի լինի։Ես բանվորություն շատ եմ արել, աշխատել եմ, իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ բանվորությունից, երբեք որևէ աշխատող մարդու նկատմամբ չեմ կարող որևէ անհարգալիության դրսևորում ցուցաբերել։ Չկա այդպիսի օրինական աշխատանք, որն արժանի չի հարգանքի»։

Փաշինյանը նշեց, որ ով իրենց աջակցում է, բացահայտ աջակցում է, ով չի աջակցում, չի աջակցում․ «Մենք տակից ոչ մի բան չենք անում»,-հավելեց նա։

18 Ապրիլ, 2026 12:47
Վեր