Պատերազմ հրահրող եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը հերթական անգամ պարտվելու է․ Վահագն Ալեքսանյան Zarkerak - Պատերազմ հրահրող եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը հերթական անգամ պարտվելու է․ Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Պատերազմ հրահրող եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը հերթական անգամ պարտվելու է․ Վահագն Ալեքսանյան
Պատերազմ հրահրող եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը հերթական անգամ պարտվելու է․ Վահագն Ալեքսանյան

Պատերազմ հրահրող եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը հերթական անգամ պարտվելու է․ Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս «եռագլխի» մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և նա Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց, որ ընդդիմության ցուցակը Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է, ցուցակի կեսը հանրապետականներ են, մյուս կեսը՝ քոչարյանականներ, իսկ մի քանի հոգին էլ իրենց ընտանիքի անդամներն են։

Պատգամավորը ընդդիմությանը կոչ արեց, որ նույնիսկ եթե մարդիկ գումարի դիմաց՝ օրինակ 100-200 հազար դրամով, մասնակցում են իրենց հանրահավաքներին, չի կարելի նրանց անվանել «շուն-շանգալ», «բոշա» կամ ծաղրել նրանց հագուստը՝ անվանելով «բոմժ»։

«Նույնիսկ կարող է ժամանակավորապես մեծ ջանք գործադրելով զսպեն իրենց և քաղաքացիների հետ պարզապես ձեռքսեղմումների գնան, բայց հետո գնան ձեռքերը դեզինֆեկցիա անեն, որովհետև շփվել են ժողովրդի հետ։ Նրանք աշխատող մարդուց, գյուղացուց, Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուց ալերգիա ունեն, որովհետև իրենց համարում են ինչ-որ կապույտ արյունով արքայազներ և արքայադուստրեր։ Հայաստանի Հանրապետությունը լինելու է անկախ և խաղաղ, իսկ պատերազմ հրահրող եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը հերթական անգամ պարտվելու է»,- ասաց նա։

17 Ապրիլ, 2026 11:45
Վեր