Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչո՞ւ պետք է գազի գինը թանկանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան։Նա նկատեց, որ նման ակնարկներ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր և նրանց ենթակա լրատվամիջոցները։
«Այն փուչիկը, որ ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կան, ես հասկանում եմ՝ ինչու եք ուզում փչել, որովհետև կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել քաղաքական արշավի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվելու։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները։ Բնական է՝ ոչ բոլոր հարցերի շուրջ ենք համաձայն լինելու»,- ասաց նա։
Ռուբեն Ռուբինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք Սամվել Կարապետյանը հանուն Հայաստանի չի պատրաստվում զոհաբերել իր ռուսական և կիպրոսյան անձնագրերը։ «Ոնց որ թրենդ է «փրկիչների» մոտ․ ամեն մեկը մի վեց երկրի քաղաքացիություն շալակած գալիս է երկիրը փրկելու։ «Բագրատ Սրբազանն» էլ Կանադայի քաղաքացի էր, գուցե զոհաբերե՞ր քաղաքացիությունը։ Ուզում են դառնալ վարչապետ, բայց չեն ուզում պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիություն զոհաբերել, որ այս ժողովուրդը հասկանա, որ կատարածու չեն, մանկլավիկ չեն»,- ասաց նա։


