Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը, հայտնում է azatutyun.am-ը:
Ուղերձում Վարդանյանը հայտնել է, որ հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմենին բարձրացրել կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իր և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։
«Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը» , - հայտնել է Վարդանյանը։


