Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հրավերով՝ ապրիլի 22-24-ը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Փարիզում կայանալիք G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը և համադրել մոտեցումները կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Քննարկումների առանցքում կլինեն կլիմայական գործողությունները, էներգետիկ անցումը, կենսաբազմազանության պահպանումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նվազեցումը։
Այցի շրջանակում կքննարկվեն նաև անապատացման, հողերի դեգրադացիայի, ջրային և ծովային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև անօրինական ձկնորսության դեմ պայքարի հարցերը։
Հանդիպման արդյունքներով ակնկալվում է ձևավորել ընդհանուր դիրքորոշումներ, որոնք կնպաստեն G7 գագաթնաժողովում ընդունվելիք որոշումների ձևավորմանը, ինչպես նաև կենսաբազմազանության գլոբալ նպատակների առաջմղմանը՝ COP17-ի շրջանակում։


