Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Աճանան, Նորաշենիկ գյուղերի, Կապան քաղաքի Շահումյան բանավանի իրավաբանական բաժանորդների, Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


