Դուք ընտրակաշառամոլ եք, ձեզ պետք է քաղաքականապես բուժել և հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք. Ռուբեն Ռուբինյան Zarkerak - Դուք ընտրակաշառամոլ եք, ձեզ պետք է քաղաքականապես բուժել և հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք. Ռուբեն Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Դուք ընտրակաշառամոլ եք, ձեզ պետք է քաղաքականապես բուժել և հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք. Ռուբեն Ռուբինյան
Դուք ընտրակաշառամոլ եք, ձեզ պետք է քաղաքականապես բուժել և հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք. Ռուբեն Ռուբինյան

Դուք ընտրակաշառամոլ եք, ձեզ պետք է քաղաքականապես բուժել և հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք. Ռուբեն Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ ձեռքում Դաշնակցության տխրահռչակ 004 շրջաբերականն է, հիմա կհիմնավորեմ փաստերով, թե ինչպես է Դաշնակցության ծրագիրը, որը պատերազմի եռագլուխ կուսակցության ծրագիրն  է, 2023 թվականին բերել ԼՂ-ի հայաթափման, ինչպես է այս ծրագիրը ենթադրել Հայաստանի անկախության վերացում և ինչպես է այս ծրագրից բխում այն ամենը, ինչ իրենք անում են հիմա»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը նշեց, որ ընդդիմության ծրագիրն էր՝ Ղարաբաղում փոխել իշխանությունը, այնպես անել, որպեսզի եթե երաշխավորը որոշի Ղարաբաղն ուղիղ ենթարկեցնել իրեն, նաև Հայաստանն ուղիղ ենթարկեցնի իրեն. «Իրենք ինչպես իրագործեցին իրենց ծրագիրը, առաջին քայլը Ղարաբաղում իշխանությունը փոխելն էր, և նրանք դա արեցին: 2023 թվականի օգոստոսի վերջին նրանք ստիպեցին, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կանգնած էին մեզ համար Ազատության, իրենց համար թատերական հրապարակում, ասում էին՝ շատ ուրախ ենք, որ Ղարաբաղում իշխանություն փոխվեց, հուսով ենք՝ նույնը կլինի նաև Հայաստանում: Դրանից տասը օր հետո իրենց դրածոն ստորագրեց Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը: Ընդդիմությունը ծրագրում էր մի բան, ստացել ենք Ղարաբաղի լիակատար հայաթափում: Իրենք չեն փոխել իրենց ծրագրերը, հիմա ուզում են նույնն անել Հայաստանում, ուզում են ՀՀ-ում փոխել իշխանությունը և Հայաստանը լուծարել: Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը: Անկեղծ եմ ասում՝ Արծվիկ Մինասյանն իմ սիրած դաշնակցականն է, որովհետև ազնիվ է, եկավ ասաց՝ բոլորս իրար հետ ենք՝ Կարապետյանն էլ, Սարգսյանն էլ, Քոչարյանն էլ»:

Դիմելով ընդդիմությանը՝ Ռուբինյանն ասաց. «Դուք, եթե գաք իշխանության, պատրաստավում եք վերաբանակցել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, այսինքն՝ եթե պատկերացնենք այն մղձավանջային սցենարը, որ դուք՝ կալուգացի օլիգարխի զարմիկը և Քոչարյանը եկել եք իշխանության, կոալիցիոն համաձայնագիր եք կնքել, Քոչարյանին էլ ընտրել եք վարչապետ, այդ մղձավանջային սցենարում դուք ասելու եք՝ քանի որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, մենք այդ տեքստը չենք ընդունում, այլ կերպ ասած՝ չեղարկելու եք վաշինգտոնյան խաղաղության հռչակագիրը: Գալու եք ասեք՝ այս խաղաղության ճարտարապետությունն ազգային չէ, քոչարյանական չէ, ուժեղ չէ և ասելու եք՝ մենք հրաժարվելու ենք այս խաղաղությունից: Դրանից հետո լավագույն դեպքում վերադարձ է լինելու նախավաշինգտոնյան իրականությանը, երբ տարեկան տասնյակ զինվորներ էին սպանվում, ի դեպ ձեր խաղաղության տարիներին՝ 1994 թվականից մինչև 2018 թվականը, 490 զինվոր է սպանվել: Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի եռագլուխ կուսակցության և խաղաղության կուսակցության միջև»:

Անդրադառնալով ընտրակաշառքի բացահայտումներին՝ Ռուբինյանը նշեց. «Միշտ մտածել եմ, որ 2018-ի թավշյա հեղափոխությունը պետք է դաս լինի բոլոր նախկինների համար, որ կաշառք տալը լավ բան չի, որ ժողովրդին չի կարելի վերաբերվել որպես շուն-շանգալ: Այդ ինչքան է դա ձեր մեջ նստած, դուք թմրամոլ եք, ընտրակաշառամոլ եք, ձեզ պետք է քաղաքականապես բուժել և հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք»:

17 Ապրիլ, 2026 11:37
Վեր