Չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի մասին Zarkerak - Չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի մասին
Չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի մասին

Չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելիս ապրիլի 23-ին պարզվեց, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում` անչափահասների` խոստանալով գումար: Այս գործարքն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդն իրենց տան բակում չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ և խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։

Դեպքին անռնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։

Ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով: 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, նրա մոր և քրոջ նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը: 

Նախաքննությունը շարունակվում է:

27 Ապրիլ, 2026 17:31
Վեր