Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ, հատնում են պաշտպանության նախարարությունից։
Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքների անդամները։
Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով առաջնորդել ենթականերին ու նպաստել ստորաբաժանումների պատրաստության ամրապնդմանը:
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և մաղթել արդյունավետ ծառայություն։


