Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը Zarkerak - Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը
Zarkerak Zarkerak - Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը
Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը

Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 19-23-ը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու համտես-մրցույթը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել գինեգործության ոլորտի շուրջ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Մայիսի 20-ին Գառնի տաճարում տեղի է ունեցել հյուրերի ընդունելությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Մայիսի 21-ին Երևանում նախարար Պապոյանի մասնակցությամբ կայացել է համտես-մրցույթի բացման պաշտոնական արարողությունը: Մրցույթի ընթացքում գինու միջազգային փորձագետները փորձել են շուրջ 65 երկրի մոտ 8000 տեսակի գինի, այդ թվում՝ շուրջ 130 տեսակի հայկական գինի։

Այսօր՝ համտես-մրցույթի ամփոփիչ օրը, հայտարարվել է, որ մրցույթը հյուրընկալող հաջորդ երկիրը կլինի Պորտուգալիան։

 

Հիշեցնենք, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը հյուրընկալել է նման մասշտաբի գինու համաշխարհային համտես-մրցույթ։

 

23 Մայիս, 2026 17:05
Վեր