Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լատվիայի օդային տարածքում կրկին անհայտ անօդաչու թռչող սարք է հայտնվել․ այն ընկել է լիճը և պայթել: Լիճը, ուր ընկել է դրոնը, գտնվում է Բելառուսի հետ սահմանից մոտ 30-40 կմ հեռավորության վրա, իսկ Ռուսաստանի հետ՝ 70-80 կմ հեռավորության վրա: Լատվիայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորները: Դրոնի պատկանելությունը չի նշվում:
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտնել է, որ կապի մեջ է համապատասխան ծառայությունների հետ, որոնք աշխատում են լճի տարածքում: Նա բնակիչներին կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Մայիսին անօդաչուների հետ կապված միջադեպերը Լատվիայի, ինչպես նաև մերձբալթյան մյուս երկրների տարածքում հաճախակի են դարձել: Վերջին անգամ երկրի զինված ուժերը հայտնել էին մայիսի 21-ին Լատվիայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման մասին:

