Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր Zarkerak - Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր
Zarkerak Zarkerak - Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 22-ին, ժամը 17։14-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին հարակից դաշտերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, իսկ ուղևորներից մեկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն, ուղեկցել իրեն տեղափոխող տրանսպորտային միջոց, այնուհետև արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան։

23 Մայիս, 2026 18:19
Վեր