Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարարությունը Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների համար շարունաում է ընտրելու իրավունքի հետ կապված հարցերի պարզաբանման հանձնառությունը՝ իրազեկելով, որ հունիսի 5-ին, հրապարակվել է երեկ՝ հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (իրավասու դատարանի) կողմից քննված գործի վճիռը, որը վերաբերում էր ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցնելուն հայցվորին ընդգրկել իր հաշվառման վայրի հասցեի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։
«Դատարանը վճռել է հայցը մերժել՝ հաշվի առնելով գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես արձանագրել, որ հերքվում է Հայցվորի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու փաստը:
Կրկին հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության 07.06.2026 թվականին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք։ Այլ տեղեկություններ պարունակող հորդորները մոլորեցնող են և կարող են ժամանակի ու ռեսուրսի վատնում լինել։
Ընտրելու իրավունքը պատշաճ իրացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ պատշաճ անձը հաստատող փաստաթուղթ։ Ինչպես վաղը առավոտյան 09։00-ից մինչև երեկոյան 18։00-ն, այնպես էլ մյուս օրը՝ հունիսի 7-ին, քվեարկության ողջ ընթացքում ՄՔ ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են»,- ասվում է հաղորդագրության մեջ։


