Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պուտինն իմ գործընկերն է, մենք երկու երկրների ղեկավարներ ենք, ովքեր իրար հետ աշխատում են։ Հիմա, եթե ես լիենի « Հայկական ժամանակի»-ի գլխավոր խմբագիրը, Պուտինն իմ ընկերն էր լինելո՞ւ։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Լուկաշենկոյի և Պուտինի նկատմամբ վերաբերմունքային տարբերության վերաբերյալ հարցին։
«Երկու երկրների ղեկավարներ ենք, գործընկերներ, ընդ որում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի անդամներ ենք երկուսս էլ, տարին երկու անգամ իրար հետ նստում, խոսում ենք։
Ի վերջո, երկկողմ հարաբերություններ կան։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ, ում հետ մենք հարաբերություններ ունենք բնականոն, ընկերներս են։ Մակրոնն էլ է ընկերս, Դոնալդ Թրամփն էլ է ընկերս։ Ես որ ՀՀ վարչապետ չլինեմ, զբաղված լինեմ ուրիշ գործով, ես էդ մարդկանց հետ ընկերություն եմ անելու»,- ասաց վարչապետը։


