Ոչ մի տարում չենք ունեցել  այսպիսի առաջընթաց՝  աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման. Վահե Հովհաննիսյան Zarkerak - Ոչ մի տարում չենք ունեցել  այսպիսի առաջընթաց՝  աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման. Վահե Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Ոչ մի տարում չենք ունեցել  այսպիսի առաջընթաց՝  աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման. Վահե Հովհաննիսյան
Ոչ մի տարում չենք ունեցել  այսպիսի առաջընթաց՝  աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման. Վահե Հովհաննիսյան

Ոչ մի տարում չենք ունեցել  այսպիսի առաջընթաց՝  աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման. Վահե Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ մի տարում չենք ունեցել  այսպիսի առաջընթաց՝  աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման, ինչպես այս  վերջին 5 տարիների ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

 «Կարող եմ ասել, որ մենք  ունեցել ենք՝ մեծ տնտեսական աճ, բայց եկամուտների բաշխման, գործազրկության նվազման առումով այսպիսի արդյունավետ առաջընթաց չի եղել»,-ասաց նախարարը:

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ կա բյուջետային քաղաքականության հիմնական 3 նպատակ՝ տնտեսական աճ, եկամուտների առավել հավասար բաշխում, զբաղվածության  մեծացում, գործազրկության և աղքատության նվազում: 

«Հիմնականում սրանք են թիրախները, և կարելի է ասել, որ բոլոր ուղղություններով մենք ունեցել ենք տեսանելի և շոշափելի աճ և այդ առումով կարելի է նաև ասել, որ այն արդյունքները, որը գրանցել ենք վերջին տարիներին տպավորիչ են եղել»,-նշեց Հովհաննիսյանը:

Այս համատեքստում նա նաև ընդգծեց, որ իրենց  անելիքները էապես փոխվելու են առաջիկայում՝ որպեսզի այս ձեռքբերումների վրա կարողանան ավելի մեծ քայլերով առաջ գնալ:

15 Հունիս, 2026 12:11
Վեր