Եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի  անհրաժեշտ տոկոսները. Վահե Հովհաննիսյան Zarkerak - Եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի  անհրաժեշտ տոկոսները. Վահե Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի  անհրաժեշտ տոկոսները. Վահե Հովհաննիսյան
Եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի  անհրաժեշտ տոկոսները. Վահե Հովհաննիսյան

Եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի  անհրաժեշտ տոկոսները. Վահե Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025թ-ի համար ունեինք եկամուտների որոշակի ակնկալիքներ և 2025թ.-ի ավարտին պարզվեց, որ այդ եկամուտները ավելի մեծ են, քան մեր ակնկալիքները:   Լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ  ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է հենց ընտրություններից առաջ թոշակները բարձրացվել։ 

«Տարին ավարտվելուց հետո, մենք փոխեցինք մեր կանխատեսումը 2026թ-ի եկամուտների հետ կապված: Ասեմ, որ մեր այս տարվա  եկամուտները 36 միլիարդով ավելացրել ենք պլանավորվածի համեմատ: Տեսնելով, որ ունենք գումար, հասկացանք, որ  արդար է՝ պետության  զարգացման պտուղները նաև քաղեն մեր թոշակառուները, որոնք հիմա նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր թոշակ են ստանում»,-ասաց նա:

 Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին և Ազգային ժողով անցած քաղաքական ուժերին, նախարարը նշեց․ «Մենք ունենք համոզմունք, որ եթե ընտրակաշառք չբաժանվեր ապա այդ ուժերը չէին հավաքի  անհրաժեշտ տոկոսները՝ որպեսզի անցնեին ԱԺ: Ընտրակաշառք բաժանող  քաղաքական ուժերը բողոքելու  ընդհանրապես բան չունեն, որ արդյնուքները այդպիսինն են եղել»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան և վստահ է, որ այդ դեպքերը կգնան դատարան այդ ժամանակ էլ վճիռներն կլինեն:

 

15 Հունիս, 2026 13:21
Վեր