Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԲԸՏՄ-ն, համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերը ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում է, որ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:
Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ տեսչական մարմինը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։


