Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, կունենանք միջազգային իրավունքի դեգրադացիա, ինչը շատ վատ նորություն է լինելու փոքր պետությունների համար. Խալաթյան Zarkerak - Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, կունենանք միջազգային իրավունքի դեգրադացիա, ինչը շատ վատ նորություն է լինելու փոքր պետությունների համար. Խալաթյան
Zarkerak Zarkerak - Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, կունենանք միջազգային իրավունքի դեգրադացիա, ինչը շատ վատ նորություն է լինելու փոքր պետությունների համար. Խալաթյան
Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, կունենանք միջազգային իրավունքի դեգրադացիա, ինչը շատ վատ նորություն է լինելու փոքր պետությունների համար. Խալաթյան

Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, կունենանք միջազգային իրավունքի դեգրադացիա, ինչը շատ վատ նորություն է լինելու փոքր պետությունների համար. Խալաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի կողմից կանխարգելիչ պատերազմ վարելու իրավունքի առաջ մղումը՝ միջազգային իրավակարգի խարխլման վտանգ է ստեղծում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կողմերի գործողությունների իրավաչափության խնդրին:

Խալաթյանի խոսքով՝ Մոսկվայի նման մոտեցումների հետևանքով բավականին վտանգավոր գործընթացի ենք ականատես լինում: 

«Պատերազմի իրավունքը՝ որպես քաղաքական հարցերի լուծման միջոց, մերժվեց1945-1946 թվականների Նյուրնբերգյան դատավարությունների ժամանակ: Դրանից հետո ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածով հստակ սահմանվեց միայն պետությունների անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության իրավունքը՝ այն դեպքում, երբ դրանք ենթարկվում էին հարձակման: Այսօր Ռուսաստանը, մասնավորապես կոչ է անում վերանայել այդ կարգավորումները: Այսինքն Ռուսաստանը առաջ է մղում անվտանգությունը երաշխավորելու համար կանխարգելիչ հարված հասցնելու կամ կանխարգելիչ պատերազմի իրավունքը:Իսկ անվտանգություն ասելով իրենք նույնիսկ համարում են որոշակի ռազմական բլոկի անդամակցելու այլ պետության ձգտումը, որևէ տնտեսական բլոկի անդամակցելու այլ պետության ձգտումները, ռուսական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումը այլ պետությունների ներսում»,-ասաց Խալաթյանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2026 թվականին Պետդուման նույնիսկ օրենք է ընդունել, որով նախագահին տրվում է իրավական հնարավորություն օգտագործել Ռուսաստանի զինված ուժերը արտերկրում՝ ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու նպատակով, օրինակ՝ եթե նրանք, ըստ ռուսական իշխանությունների, ապօրինի ձերբակալվել կամ քրեական հետապնդման են ենթարկվել։ Նա նշեց, որ նմանատիպ գործընթացներ նկատվել են նաև 2003 թվականի սկզբերին, երբ ԱՄՆ-ն Իրաքի դեմ պատերազմ սկսելու համար շրջանառության մեջ էր դրել «Կանխարգելիչ հարված» դոկտրինը:  

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի դեմ պատերազմում հաջողելուց հետո միջազգային իրավունքը  կվերանայվի՞, իրավագետն ասաց, որ  եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում,  ապա կունենանք միջազգային իրավունքի դեգրադացիա: «Այսինքն ըստ էության վերադարձ նախքան երկորդ համաշխարհային պատերազմն եղած դրությանը, և պատերազմի իրավունքի չեղարկումը վերանայվելու է: Սա, ընդ որում, փոքր պետությունների համար լինելու է շատ վատ նորություն: Պետք է նշել, որ միջազգային իրավունքի այս վերափոխման շահառուներից են նաև Չինաստանը, Թուրքիան, նաև իրեն միջին քաշի պետություն հորջորջող Ադրբեջանը: Սա դոմինոյի էֆեկտ է ունենալու և փաստացի միջազգային խաղաղությունը կարող է կրկին տասնամյակներով կասկածի տակ դրվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինան շարունակում է հարձակվել Վայլդբերիզի (WB) պահեստների վրա Ռուսաստանի մարզերում և Ղրիմում։

Արտաշես Խալաթյանը նկատեց, որ միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է, որ պատերազմի լեգիտիմ թիրախ կարող են դառնալ միայն ռազմական օբյեկտները կամ դրանց ծառայող օբյեկտները, այս առումով կարևոր է, որ Ռուսաստանը հստակ  ապացուցի, որ ուկրաինական փոստային ենթակառուցվածքներին հարվածելը նպատակ ունի խափանել ռազմական մատակարարումները, նույնը վերաբերում է նաև Wildberries -ի պահեստները թիրախավորելուն, հակառակ դեպքում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի խախտման հետ:

«Չեմ բացառում, որ «Wildberries» ընկերության պարագայում ռուսական կողմը կարող է պահեստները օգտագործել ռազմական նպատակներով։ Միջազգային իրավունքը հակամարտության կողմերին պարտավորեցնում է բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկել, որպեսզի հարվածները բացառապես ծառայեն հակառակորդի ռազմական կարողությունը թուլացնելուն: Սա կոչված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելուն:

 Նա օրինակ  ներեց, որ Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության շրջանակներում տեսել ենք, երբ թիրախավորվել են դպրոցները և պաշտամունքի վայրերը, սակայն եղել են նաև դեպքեր, երբ իսկապես դպրոցներում տեղակայված են եղել հրթիռային կայանքներ կամ այլ նմանատիպ տեխնիկաներ: Ըստ նրա՝ շատ կարևոր է հակամարտող կողմերը ունենան  ինքնասահմանափակող մեխանիզմներ, և չգործի  «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը: 

«Պետք է հասկանալ որքան ճշգրիտ էին այն տեղեկությունները, որոնք առերևույթ իրավունք էին տալիս թիրախավորել ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքները: Այսինքն այստեղ ամեն ինչ կախված է փաստական հանգամանքներից: Եթե տեղեկությունները որևէ կերպ ճշգրիտ լինելու հավանականություն չունեն, ապա մենք միջազգային իրավունքի խախտման հետ գործ ունենք: Եվ կախված այդ խախտման չափերից՝ պարզ կլինի, թե արդյոք դա կարող է համարվել պատերազմական հանցագործություն: Օրինակ մենք, դեպքեր ունենք, երբ ռուս զինվորականները Ուկրաինա ներխուժման սկզբնական փուլում, գյուղերի կամ քաղաքների գրավումից հետո ուկրաինացիների տներից տանում էին լվացքի մեքենաները: Ինչպես պարզվեց դրանց որոշ բաղադրիչներ հետագայում օգտագործվել էին ԱԹՍ-ներ պատրաստելու համար: Հետևաբար ուկրաինական կողմի համար, այս տեղություններն ունենալուց հետո,  հարձակման թիրախ էին դարձել նաև լվացքի մեքենաներ տեղափոխող բեռնատարները»,-ասաց Խալաթյանը:

24 Հուլիս, 2026 15:53
Վեր