Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով Zarkerak - Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Zarkerak Zarkerak - Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլայի նահանգում անտառային հրդեհների իրավիճակի պատճառով։

Ծանուցումը տեղադրված է թագավորության Պաշտպանության նախարարության X-ի էջում։

«Մադրիդում և Ավիլայում հրդեհների պատճառով հայտարարվել է ազգային նշանակության արտակարգ իրավիճակ»,- ասվում է գրառման մեջ:

Հրդեհի տարածման պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 10 հազար մարդու։

Մադրիդի ինքնավար համայնքի արտակարգ իրավիճակների ծառայությունների հայտարարության համաձայն՝ հրդեհները դեռևս տեղայնացված և վերահսկողության տակ վերցված չեն 

Գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի ծայրահեղ բարձր մակարդակ: 

24 Հուլիս, 2026 14:56
Վեր